Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Գերագույն շայթանի սահմանած չափանիշները

Գերագույն շայթանի սահմանած չափանիշները
24.07.2025 | 12:38

ՈՒշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին.

1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։

2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Եկեղեցու նվիրապետական կարգն ընդունելը, քահանաների ու եպիսկոպոսների հոգևոր իշխանությունը ճանաչելն ու դրան ենթարկվելը։

3) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Սրբազան ավանդությունն ընդունելը։ Ի՞նչ է Սրբազան ավանդությունը։ Դա Սբ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, դա Վարդանանքն է, դա Սբ. Ներսես Շնորհալին է, դա Սբ. Գրիգոր Նարեկացին է, դա մեր Սրբազան վարդապետությունն է, դա մեր գեղեցկագույն ու խորախորհուրդ Պատարագի ամեն բառն ու արարն է։

4) Այնտեղ առկա է այնպիսի «բողոքական» պահանջ, ինչպիսին է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելը։ Աստվածաշունչ մատյանում կան գրքեր, որոնք ես չեմ կարդացել, կան գրքեր, որ կիսատ եմ կարդացել։ ՈՒ մեր Սուրբ Եկեղեցին ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋ՝ կարդալ ամենը։ Օրինակ, եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ